Հարյուրավոր թունավոր օձեր փախել են Չինաստանում ֆերմայից ջրհեղեղի պատճառով։ Սա տեղի է ունեցել Չինաստանի Հեչժոու քաղաքում՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանում արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ։
Մոտ 900 սողուն, այդ թվում՝ կոբրաներ և թագավորական օձեր, դուրս են եկել վայրի բնություն։ Տեսանյութում ֆիքսվել է, թե ինչպես են օձերը լողում ջրում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն մեկ մարդ արդեն վիրավորվել է սողունի կողմից։