Մրցույթ է հայտարարվել․ ՆԳՆ-ն՝ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու մասին

Բաժանորդագրվել

Նախարարությունը դեռ անցյալ տարի «Geely Galaxy E8» մեքենաների խմբաքանակ էր գնել, սակայն առկայծող փարոսիկների տեղադրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարել պանորամային տանիքներով «Geely Galaxy E8» մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչությունից։

«Մրցույթն ընթացքի մեջ է, այս պահին հայտերի գնահատում է իրականացվում»,- նշեցին ՆԳՆ-ից։

Նախարարությունից չհստակեցրին, թե կոնկրետ քանի մեքենայի վրա պետք փարոսիկներ տեղադրվեն։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ ՆԳՆ-ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով. ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է, ինչը լրացուցիչ տեխնիկական լուծումներ գտնելու անհրաժեշտություն է առաջացրել։

Leave a comment