Հուլիսի 12–ին Հանրապետության հրապարակ մտնող փողոցները փակ կլինեն

Բաժանորդագրվել

Հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից, փակ կլինի նաև Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամասում գտնվող միակողմանի փողոցը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակ մտնող և հարակից փողոցները փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ»,– ասված է հաղորդագրությունում

Նշվում է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ, փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս):

Leave a comment