Էրլինգ Հոլանդն ԱԱ-2026-ի ընթացքում 6,8 միլիոն հետևորդ է հավաքել չինական սոցցանցերում

Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Չինաստանում մեծ հայտնիություն է ձեռք բերել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, հաղորդում է NBC-ն։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա ֆուտբոլիստը չինական սոցիալական ցանցերի պաշտոնական էջերը բացելուց ընդամենը մեկ ամսից անց հավաքել է ավելի քան 6.8 միլիոն հետևորդ։

Հոլանդի էջերը 5.2 միլիոն հետևորդ ունեն Douyin-ում (TikTok-ի չինական տարբերակ) և 1.6 միլիոն հետևորդ՝ Weibo-ում (X-ի չինական տարբերակ): Բացի այդ, նորվեգացի հարձակվողին վերաբերող հեշթեգը Weibo-ում արդեն գերազանցել է 490 միլիոն դիտումը։

Ստացվում է, որ Էրլինգ Հոլանդի ընդհանուր լսարանը չինական սոցիալական ցանցերում գերազանցում է Նորվեգիայի բնակչության քանակին։ Չինաստանում հարձակվողին անվանում են «Հա Բաո» («Փոքրիկ Հոլանդ»), և նրա կերպարը մեծ տարածում է գտել մեմերի, արհեստական ​​բանականության տեսանյութերի և վիրուսային գրառումների շնորհիվ։

ԱԱ-2026-ում Էրլինգ Հոլանդը 4 խաղում դարձել է 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Քառորդ եզրափակիչում նորվեգացիները մրցելու են Անգլիայի հավաքականի հետ։

Leave a comment