Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Քաղաքականություն

11.11.2026 | 20:16

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Մոսկվայում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարց չի քննարկվել։

«Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը գագաթնաժողովում չի քննարկվել։ Հենց Հայաստանը որոշի մարել անդամավճարների գծով իր պարտքը, կարող է վերականգնվել իր աշխատակիցների ուղղորդման և կազմակերպության աշխատանքին մասնակցության առումով։ Որոշումը [երկրի] ղեկավարությանն է»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment