Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում․ Աշոտ Մարկոսյան

«Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ… 

Երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, ինձ շատ էին հարցնում՝ արդյո՞ք բարեկամական կապ ունեմ տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի հետ: Պատասխանն էր ոչ, ինչից հետո դասախոսները շատ էին հավելում, որ ամեն դեպքում Աշոտ Մարկոսյանները փաստորեն լավ գիտեն իրենց մասնագիտությունը:

Պրոֆեսորին անձամբ չճանաչելով՝ հեռակա մեծ հարգանք կա նրա նկատմամբ: Այսօր տեսա մի ռեպորտաժ, որտեղ նա կարծիք էր հայտնում: Ռեպորտաժն Առաջին ալիքով էր, ինչը կասկածի տեղիք տվեց ստուգելու պրոֆեսորի կարծիք հայտնելու մղումների մասին:

Մեծ ցավ ապրեցի, որ պարոն Մարկոսյանին, ում այս իշխանությունները համարում են հանցագործ, ում, չնայած պատկառելի տարիքին, նույնիսկ կալանավորել էին: Մենք հարգում ենք պարոն Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, ում նկատմամբ հենց այս պահին քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։

Հավանաբար, հենց այդ ամենն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող դատողություններ են կորզում:

Ի դեպ, մեր պատկերացրած Ուժեղ Հայաստանում մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ չպետք է հարուցվեն, մարդկանց այդ ապօրինի հետապնդումներով չպետք է ճնշեն կամ հարմար պահին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցներ վերցնեն ի օգուտ իշխանության, երբ դրանից մի որոշ ժամանակ առաջ մատուցում էին որպես հանցագործի:

Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը: Ի դեպ, վաստակաշատ տնտեսագետ պարոն Մարկոսյանին օրվա իշխանությունները մեղադրում են, հետևյալում.

«Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, Գևորգ Մանուկյանի դրդչությամբ դրդել է կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և առաջացել են ծանր հետևանքներ»:

Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում:

Ի դեպ, Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի որդին` Արմեն Մարկոսյանը ՔՊ-ի սրտի նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնականն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment