Կաբարդինո-Բալկարիայում մեկ լեռնագնաց զոհվել է, ևս մեկը՝ տուժել

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել Ադիլ-Սու կիրճի վերին հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուսի շրջանում երկու ալպինիստներ լեռը բարձրանալու ժամանակ ընկել են կիրճը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Կաբարդինո-Բալկարիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։

«Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Ադիլ-Սու կիրճի վերին հատվածներում (Վիա-Տաու լեռնագագաթ) 2 լեռնագնաց է ընկել կիրճը։ Նախնական տեղեկություններով՝ նրանցից մեկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, մյուսը վիրավորվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատից և Ռուսաստանի ԱԻՆ «Լիդեր» կենտրոնից:

Վիա-տաու լեռնագագաթը (անվանվում է նաև Ռազմա-ինժեներական ակադեմիայի լեռնագագաթ) Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուսի շրջանում է։ Այն Մեծ Կովկասի կողային լեռնաշղթայի մի մասն է, գտնվում է Ադիրսու և Ադիլսու գետերի միջակայքում։ Գագաթի բարձրությունը ծովի մակարդակից բարձր է մոտ 3740-3830 մետր։

Leave a comment