https://arm.sputniknews.ru/20260710/tshgnazhamy-drnery-kbaci-irani-ev-turqiaji-cementi-araj-tntesagety-araratcementi-masin-104431856.html
Ճգնաժամը դռները կբացի Իրանի և Թուրքիայի ցեմենտի առաջ. տնտեսագետը` «Արարատցեմենտի» մասին
Ճգնաժամը դռները կբացի Իրանի և Թուրքիայի ցեմենտի առաջ. տնտեսագետը` «Արարատցեմենտի» մասին
Sputnik Արմենիա
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտը» պետականացնելու մասին։ Նա ընդգծել էր, որ, ինչպես ՀԷՑ–ում, այնպես էլ ցեմենտի… 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T19:42+0400
2026-07-10T19:42+0400
2026-07-10T19:42+0400
արարատցեմենտ
ցեմենտ
հայաստան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410125_0:83:1600:983_1920x0_80_0_0_8d277c3a5d0e48dea0e51f6a06725264.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Եթե «Արարատցեմենտի» արտադրանքի որակը փոխվի, առաջինը դա կնկատեն շինարարները։ Բացի այդ գործարանում խնդիրների դեպքում շուկայում կառաջանա ճգնաժամ և Հայաստանը դարձյալ ստիպված կլինի դռները բացել Իրանից կամ Թուրքիայից ներմուծվող ցեմենտի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Հայաստանի ցեմենտի միակ գործարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։Նշենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ էր իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ձեռնարկություններում, այդ թվում Արարատի ցեմենտի գործարանում։ Խուզարկությունից հետո աշխատակիցներին դուրս էին հանել գործարանի տարածքից ու կապարակնքել դռները։ Ավելի ուշ գործարանի ղեկավարությունը հայտնեց, որ գործարանի աշխատանքը մինչ այդ պատշաճ կարգով չի դադարեցվել, հոսքագծերը չեն անջատվել, ինչի հետևանքով հումքը մնացել է թրծման վառարաններում ու քարացել։Մակարյանը հիշեցնում է նաև, որ կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու և Իրանից ներկրվող էժան ու անորակ ցեմենտը ծավալները նվազեցնելու համար նույնիսկ մաքսատուրքերն ավելացրեց։ Այսօր իրականացվող քայլերը, նրա դիտարկմամբ, ճիշտ հակառակ տրամաբանությունն ունեն ու կարող են մեծ վնաս հասցնել տեղական արտադրությանը` շինարարության ոլորտն էլ ավելի մեծ կախման մեջ դնելով ներմուծվող շինանյութից։«Մեր հարևան 2 խոշոր պետություններից Թուրքիան տարեկան մոտ 78 միլիոն տոննա ցեմենտի արտադրություն ունի, Իրանը` 72 միլիոն։ Իրանում գործարանների թիվն է մի քիչ պակաս։ Հայաստանն էլ, որպես ունիկալ շինարարական, քաղաքաշինական երկիր, դեռ խորհրդային ժամանակներից ցեմենտի գործարաններ ուներ։ Վրաստանը գործարան ունի, բայց մի կերպ է յոլա տանում։ Ադրբեջանն ավելի շատ ներմուծում է։ Տարածաշրջանի այս իրողություններից ելնելով` մենք պիտի հոգ տանենք, որ Արարատի ցեմենտի գործարանը չձախողի»,– ասում է տնտեսագետը։Գագիկ Մակարյանը նաև հիշեցնում է, որ խոշոր գործարանը բացի իր մի քանի հարյուր մշտական աշխատատեղերից, նաև հազարավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների հետ է համագործակցում, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում, մատակարարումներ կատարում և այլն։Նշենք, որ 4 օր հարկադիր պարապուրդի մատնված «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի մոտ, որի ընթացքում բացել էին գործարանի դարպասները, ներս մտել։ Դրանից հետո էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը լրագրողներին հայտնել էր, որ տեխնիկական որոշ խնդիրներ վերացնելուց հետո գործարանը վաղվանից կսկսի բնականոն աշխատել։ Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում` մայիսին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետականացնելու է Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` «Արարատցեմենտը»։ Փաշինյանն ընդգծել էր, որ, ինչպես ՀԷՑ–ում, այնպես էլ ցեմենտի գործարանում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։Անդրադառնալով պետականացման թեմային` Մակարյանը նշում է, որ պետականացումը պետք է լինի հիմնավորված, ըստ անհրաժեշտության։ Պետք է հստակ ասվի` ինչ պիտի անի պետությունը, որ մասնավորը չի անում. ներդրումներ կատարի, տեխնոլոգիա փոխի, արտադրական հզորություններն ավելացնի։ Եթե այդ ամենը պետությունը չի անելու, ապա մնում է գոնե ցեմենտի որակական հատկանիշները պահպանի։Հիշեցնելով ՀԷՑ–ի պետականացման գործընթացի անհաջող փորձը` Գագիկ Մակարյանն ընդգծում է, որ պետական կառավարումը բիզնեսում միշտ չէ, որ լավագույն տարբերակն է։Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Արարատցեմենտի» աշխատակիցներին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410125_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f14d2b76f61b1133ca3959c8c0870548.jpg.webp
արարատցեմենտ, ցեմենտ, հայաստան, գագիկ ծառուկյան
արարատցեմենտ, ցեմենտ, հայաստան, գագիկ ծառուկյան
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտը» պետականացնելու մասին։ Նա ընդգծել էր, որ, ինչպես ՀԷՑ–ում, այնպես էլ ցեմենտի գործարանում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Եթե «Արարատցեմենտի» արտադրանքի որակը փոխվի, առաջինը դա կնկատեն շինարարները։ Բացի այդ գործարանում խնդիրների դեպքում շուկայում կառաջանա ճգնաժամ և Հայաստանը դարձյալ ստիպված կլինի դռները բացել Իրանից կամ Թուրքիայից ներմուծվող ցեմենտի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Հայաստանի ցեմենտի միակ գործարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Հայաստանում վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարության համար շինարարական ընկերությունները, Մակարյանի խոսքով, օգտվում են հիմնականում տեղական ցեմենտից և գոհ են որակից։ Այդ մասին վկայում են նաև Պետեկամուտների կոմիտեի տվյալները, որոնց համաձայն` «Արարատցեմենտը» 2026թ–ի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում է եղել։
Մակարյանը հիշեցնում է նաև, որ կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու և Իրանից ներկրվող էժան ու անորակ ցեմենտը ծավալները նվազեցնելու համար նույնիսկ մաքսատուրքերն ավելացրեց։ Այսօր իրականացվող քայլերը, նրա դիտարկմամբ, ճիշտ հակառակ տրամաբանությունն ունեն ու կարող են մեծ վնաս հասցնել տեղական արտադրությանը` շինարարության ոլորտն էլ ավելի մեծ կախման մեջ դնելով ներմուծվող շինանյութից։
«Մեր հարևան 2 խոշոր պետություններից Թուրքիան տարեկան մոտ 78 միլիոն տոննա ցեմենտի արտադրություն ունի, Իրանը` 72 միլիոն։ Իրանում գործարանների թիվն է մի քիչ պակաս։ Հայաստանն էլ, որպես ունիկալ շինարարական, քաղաքաշինական երկիր, դեռ խորհրդային ժամանակներից ցեմենտի գործարաններ ուներ։ Վրաստանը գործարան ունի, բայց մի կերպ է յոլա տանում։ Ադրբեջանն ավելի շատ ներմուծում է։ Տարածաշրջանի այս իրողություններից ելնելով` մենք պիտի հոգ տանենք, որ Արարատի ցեմենտի գործարանը չձախողի»,– ասում է տնտեսագետը։
Գագիկ Մակարյանը նաև հիշեցնում է, որ խոշոր գործարանը բացի իր մի քանի հարյուր մշտական աշխատատեղերից, նաև հազարավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների հետ է համագործակցում, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում, մատակարարումներ կատարում և այլն։
«Հետևաբար, երբ խոսում ենք գործազրկության մասին, պիտի «Արարատցեմենտին» ավելացնենք նաև այդ 1000 ՓՄՁ–ները, որոնք ևս իրենց գոյությունը պահպանում են, իրենց հերթին աշխատատեղեր են ստեղծում Արարատի ցեմենտի գործարանի շնորհիվ։ Դրանք նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ են ստեղծում տնտեսության մեջ։ Նման գործարաններ, հատկապես մարզերում մատների վրա կարելի է հաշվել, հետևաբար, պետք է շատ զգույշ վերաբերվել ու շատ խելամիտ վարվել նման կայացած արտադրական միավորման հետ»,– շեշտում է Մակարյանը։
Անդրադառնալով պետականացման թեմային` Մակարյանը նշում է, որ պետականացումը պետք է լինի հիմնավորված, ըստ անհրաժեշտության։ Պետք է հստակ ասվի` ինչ պիտի անի պետությունը, որ մասնավորը չի անում. ներդրումներ կատարի, տեխնոլոգիա փոխի, արտադրական հզորություններն ավելացնի։ Եթե այդ ամենը պետությունը չի անելու, ապա մնում է գոնե ցեմենտի որակական հատկանիշները պահպանի։
«Պետությունը կարող է լինել լավ կառավարիչ պետական ինստիտուտների, ռազմավարությունների առումով, բայց արտադրություններում պետական աշխատողների գիտելիքները, փորձառությունը կարող են չբավարարել, և պետական կառավարման համակարգը կարող է դժվարանալ ամենօրյա «գլխացավանքների»` հումքի, բաղադրիչների մատակարարման, արտադրական տեխնոլոգիաների ու վաճառքի հարցերում։ Այնպես չէ, որ տնօրենը փոխվեց, եկավ պետական ներկայացուցիչն ու ամեն ինչ կանի»,– ասում է Մակարյանը։
Հիշեցնելով ՀԷՑ–ի պետականացման գործընթացի անհաջող փորձը` Գագիկ Մակարյանն ընդգծում է, որ պետական կառավարումը բիզնեսում միշտ չէ, որ լավագույն տարբերակն է։