https://arm.sputniknews.ru/20260710/hh-azh-13-kin-patgamavvorner-kvoch-en-anum-veracnel-aregnaz-manukjani-kalanqy-104478672.html
ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ կոչ են անում վերացնել Արեգնազ Մանուկյանի կալանքը
ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ կոչ են անում վերացնել Արեգնազ Մանուկյանի կալանքը
Sputnik Արմենիա
Նրանք կոչ են անում ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T20:16+0400
2026-07-10T20:16+0400
2026-07-10T20:19+0400
արեգնազ մանուկյան
պատգամավոր
կին
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104405441_0:0:1498:844_1920x0_80_0_0_3bc3e62e8b561a9c1e9d8e91f69d257d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ խորը մտահոգություն են հայտնում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ և պահանջում անհապաղ վերանայել խափանման միջոցը։ Պատգամավորները հայտարարություն են տարածել։ Հունիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ) բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։Նրանք կոչ են անում ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։ Հայտարարության տակ ստորագրել են ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության 11 պատգամավորներ` Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը (անկուսակցական)։Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նա հենց երեկ դատարանի դահլիճից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։Հանրային 100-ից ավելի գործիչներ պահանջում են ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104405441_126:0:1459:1000_1920x0_80_0_0_e1fa398b5a42c4195047b9ab8cb2e266.jpg.webp
արեգնազ մանուկյան, պատգամավոր, կին, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), կալանք
արեգնազ մանուկյան, պատգամավոր, կին, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), կալանք
Նրանք կոչ են անում ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ 13 կին պատգամավորներ խորը մտահոգություն են հայտնում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ և պահանջում անհապաղ վերանայել խափանման միջոցը։ Պատգամավորները հայտարարություն են տարածել։
«Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։ Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք կոչ են անում ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
Հայտարարության տակ ստորագրել են ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության 11 պատգամավորներ` Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը (անկուսակցական)։