Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Հայաստանը չի լինելու որևէ միլիադատիրոջ գրպանային պետություն, իսկ պաշտոնյաներին ծրարով փող բաժանողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Սերժի կառավարման տարիներին երանի տվող Տաշիր Սամոն փորձում է վերականգնել պաշտոնյաներին ծրարով փող բաժանելու արատավոր երևույթը: Վերջինիս թիմակիցները արդեն հայտարարում են նախարարներին ծրարով փող բաժանելու մասին, ինչը պարզապես հանցագործություն է: