Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստվում է լքել երկրի ղեկավարի պաշտոնը՝ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելուց անմիջապես հետո։
«Կամաց-կամաց հավաքում եմ իրերս։ Որպես հանրապետության նախագահ՝ ես պետք է նշանակեմ խորհրդարանական ընտրությունները, ապա մի քանի օր անց հրաժարական կտամ»,- Pink հեռուստաալիքի եթերում ասել է Վուչիչը։
Սերբիայի գործող նախագահը նախկինում ևս հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ նախագահի պաշտոնից առաջիկայում։