Հայ գերիների «դատը» Բաքվում. Արցախի նախկին ղեկավարները իրենց մեղավոր չեն ճանաչում

https://arm.sputniknews.ru/20260710/haj-gerineri-daty-baqvum-arcakhi-nakhkin-ghekavarnery-irenc-meghavvor-chen-tshanachum-104479429.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104476748_33:0:873:630_1920x0_80_0_0_6ad3b0e750f88f78af7c3a5c0a090f56.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, դատ, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

արցախ, դատ, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայ գերիների բողոքների հարցով հերթական «նիստը»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խոսքը տրվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին. նա իր ելույթը սկսել էր նախորդ «նիստում»: Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի «պաշտպանը», որը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «փաստաբանը», որը նույնպես «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։

Սահակյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment