Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին լուրերը․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260710/iranum-herqum-en-amn-i-het-spasvvogh-banakcutjunneri-masin-lurery-zlm-104481483.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91588317_535:0:3266:2048_1920x0_80_0_0_6d8666cf9e74b55e58c55deea5facaf5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հերքում

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հերքում

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների մասին տեղեկությունը ճիշտ չէ։ Այս մասին հաղորդում է Fars-ը՝ հղում անելով իրանցի բանակցողների թիմին մոտ կանգնած աղբյուրին։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ Որպես հանդիպման հնարավոր անցկացման վայր դիտարկվում է Շվեյցարիան։

«Դա սխալ տեղեկատվություն է, այն ոչ մի հիմք չունի»,-հայտարարել է իրանական գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին, հայտնել էր, որ Պակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների հերթական սրումից հետո։

Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ամերիկացիները իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։

Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-9-ին հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։

Սա Իրանի և ԱՄՆ-ի միջև սրման երկրորդ դեպքն է հունիսի կեսերին մարտական գործողությունների ավարտի մասին հուշագրի կնքումից հետո։

Leave a comment