https://arm.sputniknews.ru/20260710/irany-patrast-e-tvotal-pashtpanutjan-ete-amn-n-urana-hushagiry-ghalibaf-104484229.html
Իրանը պատրաստ է տոտալ պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «ուրանա» հուշագիրը․ Ղալիբաֆ
Իրանը պատրաստ է տոտալ պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «ուրանա» հուշագիրը․ Ղալիբաֆ
Sputnik Արմենիա
Ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում: 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T23:03+0400
2026-07-10T23:03+0400
2026-07-10T23:03+0400
բաղեր ղալիբաֆ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_70eef0799cd3566f9c99c664bd1c310b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանըպատրաստ է տոտալ պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «ուրանա» ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով նաև ԱՄՆ-ի հետ երկխոսության իրանական պատվիրակության ղեկավարն է:Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ամերիկացիները իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։Ավելի ուշ իրանական կողմը հերքեց սպասվող բանակցությունների վերնաբերյալ լուրը։Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-9-ին հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։Սա Իրանի և ԱՄՆ-ի միջև սրման երկրորդ դեպքն է հունիսի կեսերին մարտական գործողությունների ավարտի մասին հուշագրի կնքումից հետո։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp
բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանըպատրաստ է տոտալ պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «ուրանա» ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով նաև ԱՄՆ-ի հետ երկխոսության իրանական պատվիրակության ղեկավարն է:
«Մենք երբեք չենք դադարեցրել նախապատրաստվել սեփական երկրի պաշտպանությանը, և ցանկացած պահի մենք պատրաստ կլինենք տոտալ պաշտպանության, եթե ամերիկացիները դավաճանեն հուշագրին», – ասել է Գալիբաֆը ինդոնեզացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ամերիկացիները իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Ավելի ուշ իրանական կողմը հերքեց սպասվող բանակցությունների վերնաբերյալ լուրը։
Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-9-ին հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։
Սա Իրանի և ԱՄՆ-ի միջև սրման երկրորդ դեպքն է հունիսի կեսերին մարտական գործողությունների ավարտի մասին հուշագրի կնքումից հետո։