Թեհրանը հերքել է Իրան-ԱՄՆ նոր բանակցություններ անցկացնելու մասին տեղեկությունները

Իրանը հերքել է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին տեղեկությունները, հաղորդում է Fars գործակալությունը։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ցանկացած հավաստի տեղեկատվություն կտրամադրվի միայն պաշտոնական աղբյուրների միջոցով, հայտնում է «Fars» գործակալությունը։

Ավելի վաղ «Axios»-ը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ սպասվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլ, որը, ըստ աղբյուրի, հավանաբար, կանցկացվի Շվեյցարիայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին գրել էր, որ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգներին շարունակել խաղաղության բանակցությունները, ինչին Վաշինգտոնը համաձայնել է։

Leave a comment