Քաղաքականություն
10.07.2026 | 22:44
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ստորագրել է հրամանագիր՝ ստեղծելու Ռուսաստանի վրա հեռահար ազդեցություն գործադրելու հրամանատարություն, որը գործելու է Ուկրաինայի Զինված ուժերի կազմում։
Զելենսկու խոսքով՝ նոր հրամանատարությունը պետք է կենտրոնացնի առկա բոլոր ռեսուրսները՝ Ռուսաստանի ռազմական ներուժի թուլացման նպատակով։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատերազմի դադարեցման գաղափարը աջակցություն ունի ոչ միայն միջազգային գործընկերների, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի որոշ ներկայացուցիչների շրջանում։
«Բենզինի ճգնաժամը խորանում է՝ որպես արդարացի պատասխան Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու ցանկության բացակայությանը։ Մենք ներկայացրել ենք առաջարկներ խաղաղությունն ավելի մոտեցնելու համար։ Աջակցություն ունենք ոչ միայն աշխարհի մեր գործընկերների, այլև Պուտինի շրջապատում։ Այնտեղ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, և որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Այդ ընկալումը Ռուսաստանում ավելի է ուժեղանալու»,- ասել է Զելենսկին։