https://arm.sputniknews.ru/20260710/martavarutjan-pvopvokhutjun-inchu-e-amn-n-harvatsum-irani-camaqajin-ughinerin-104479677.html
Մարտավարության փոփոխություն. ինչո՞ւ է ԱՄՆ-ն հարվածում Իրանի ցամաքային ուղիներին
Մարտավարության փոփոխություն. ինչո՞ւ է ԱՄՆ-ն հարվածում Իրանի ցամաքային ուղիներին
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում ձգձգվող ճգնաժամը վնաս է հասցնում ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանց հետ կապված դերակատարներին: Իրավիճակն ուղղակիորեն… 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T22:17+0400
2026-07-10T22:17+0400
2026-07-10T22:17+0400
հեղինակներ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
տրանսպորտ
տրանսպորտային միջանցք
երկաթուղի
լոգիստիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/1375/13/13751346_0:0:1600:901_1920x0_80_0_0_133c25dc535f69c06f3c93b5e69cd7e6.jpg.webp
Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքներին Վաշինգտոնի հարվածների շարքը վկայում է ճնշման նոր մարտավարության անցնելու մասին, որի նպատակն է ոչ միայն սահմանափակել ծովային լոգիստիկան, այլև խաթարել մատակարարման այլընտրանքային ցամաքային երթուղիները: Այդ առումով ԱՄՆ-ն փորձում է հյուծել Իրանը և նվազեցնել նրա դերը Եվրասիայի ձևավորվող լոգիստիկ ճարտարապետության մեջ:Փետրվարի 28-ին մարտական գործողությունների սկսվելուց ի վեր հարվածների հիմնական թիրախը շարունակում էին մնալ Իրանի ծովային ենթակառուցվածքների օբյեկտները: Ճիշտ է, հենց այդ ժամանակ էլ հարձակման ենթարկվեց տարածաշրջանի ամենաբարձր և Իրանի խոշորագույն ինժեներական նախագիծ կամուրջը: Մայրուղին կապում է մայրաքաղաքը պետության արևմտյան շրջանների հետ և ելք է ապահովում դեպի Կասպից ծով տանող հիմնական լեռնային երթուղիներ: Սակայն հարվածների նոր ալիքի ընթացքում մեկ օրվա մեջ հարձակման են ենթարկվել Չաբահար, Բանդար Աբաս, Բուշեր, Քոնարակ և Ջասկ նավահանգիստները, ինչպես նաև Ղեշմ, Լավան, Աբու Մուսա և Քիշ կղզիների ենթակառուցվածքները:Հարվածների տակ հայտնված կամուրջը գտնվում է Գորգան-Ինչե Բուրուն գծի վրա, որը տանում է դեպի Ինչե Բուրուն (Իրան)-Էթրեկ (Թուրքմենստան) սահմանային անցակետ։ Այս հատվածով իրականացվում է հաղորդակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև՝ Կենտրոնական Ասիայի և Իրանի միջոցով:Իրանագետ Նվեր Դավթյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պարզաբանեց որ այս հանգույցը պատահական չի ընտրվել հարձակման համար, քանի որ դրանով են անցնում ռազմավարական նշանակության բեռների փոխադրումները ինչպես Չինաստանից, այնպես էլ Ռուսաստանից:«Հորմուզի նեղուցով նավագնացությանը սպառնացող վտանգների առաջացումից հետո բեռնափոխադրումների մի մասը կարող էր վերակողմնորոշվել դեպի այս երկաթուղային երթուղի: Եվ եթե Չինաստանի համար այն առաքման այլընտրանքային ուղիներից մեկն է, ապա Ռուսաստանի համար այսօր արդեն առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում»,-նշեց փորձագետը:Ներկայիս իրադարձությունները վկայում են նեղուցը իրանական ազդեցությունից դուրս բերելու կամ իրանական հատվածը նավագնացության համար պակաս գրավիչ դարձնելու շարունակական փորձերի մասին։ Բանն այն է, որ նեղուցի մի մասը գտնվում է Իրանի, իսկ մյուս մասը՝ Օմանի տարածքային ջրերում։ Սակայն նույնիսկ Օմանի հատվածում Թեհրանը պահպանում է իրավիճակը վերահսկելու հնարավորությունը։ Ուստի այդ փորձերը քիչ հավանական են. Հորմուզի շուրջ ձգձգվող ճգնաժամը վնաս է հասցնում բոլոր երկրներին, անգամ նրանց, որոնք Պարսից ծոցի ավազանի մեջ չեն:Ճնշման նոր մարտավարությունԴավթյանը կարծում է, որ ներկայիս հարձակումները տարբերվում են հակամարտության նախորդ փուլում ձեռնարկվածներից: Եթե նախկինում հարվածներ հասցնում էին գերազանցապես Թեհրանի երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Թեհրան-Մաշհադ ճյուղին, ապա Գորգանի շրջանում տրանսպորտային օբյեկտների վրա հարձակումների մասին նախկինում հաղորդումներ չեն եղել։Փորձագետի կարծիքով՝ խոսքն արդեն ոչ թե հատուկետ հարվածների, այլ Իրանի ողջ տրանսպորտային ցանցի գործառնությունը խաթարելու համակարգված փորձի, այսինքն՝ երկրի շուրջ շրջափակման օղակը առավելագույնս սեղմելու փորձի մասին է։ Խոսքը միայն ծովային շրջափակման մասին չէ։ Ըստ ամենայնի, փորձ է արվում շարքից հանել նաև երկաթուղային ենթակառուցվածքը, քանի որ հենց դրանով են փոխադրվում ռազմավարական նշանակության բեռները, այդ թվում՝ որոշակի էներգետիկ ռեսուրսներ:Դավթյանը ենթադրում է, որ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածները Թեհրանի վրա ճնշում գործադրելու ավելի լայն ռազմավարության մաս են՝ Չինաստանից և Ռուսաստանից դեպի Իրան մատակարարումները առավելագույնս սահմանափակելու, երկրի ռազմարդյունաբերական ներուժի վերարտադրման հնարավորությունները թուլացնելու և պաշտպանական կարիքների ապահովումը բարդացնելու համար:Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախորդ հակամարտության ժամանակ հարվածների են ենթարկվել երկաթուղային հինգ-վեց օբյեկտներ՝ կամուրջներ, թունելներ և տրանսպորտային հանգույցներ:Չնայած Իրանի տրանսպորտային կապերը խաթարելու փորձերին, դրա լիակատար մեկուսացման գրեթե անհնար է հասնել: Երկիրը, ինչպես նշում է փորձագետը, զգալի ներքին ռեսուրսներ և այլընտրանքային երթուղիների ճյուղավորված ցանց ունի, ինչն էականորեն նվազեցնում է տրանսպորտային շրջափակման ռազմավարության արդյունավետությունը:«Իրանը շատ մեծ երկիր է՝ լոգիստիկ լայն հնարավորություններով: Բացի հիմնական ուղղություններից, կան նաև Կասպից ծովով, Թուրքմենստանով, Աֆղանստանով և Պակիստանով երթուղիները։ Նույնիսկ եթե առանձին տրանսպորտային հանգույցներ շարքից դուրս են գալիս, մատակարարումները ամբողջությամբ դադարեցնելն անհնար է»,-նշեց փորձագետը։ Պահպանվում են այլընտրանքային նավահանգիստներն ու տրանսպորտային միջանցքները:Ուստի հումանիտար ճգնաժամ Իրանում սպասել պետք չէ, պարենի մատակարարումները լիովին խաթարել հազիվ թե հաջողվի, թեև կարող են խնդիրներ առաջանալ հենց Չինաստանի ուղղությամբ։Ինչպե՞ս կարող է իրավիճակն ազդել Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային նախագծերի վրաԻրանի շուրջ երկարատև անկայունությունը հարցականի տակ է դնում մի շարք տրանսպորտային նախագծերի իրականացումը, որոնց հարցում շահագրգռված է նաև Հայաստանը: Ուստի ձգձգվող ճգնաժամի հետևանքները կզգա ողջ տարածաշրջանը:Դավթյանը պարզաբանեց՝ եթե Պարսից ծոցը մնում է բարձր ռիսկայնության գոտի, դա անխուսափելիորեն անդրադառնում է տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների արտահանման ու ներմուծման գործառույթյների վրա:Օրինակ՝ Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը կապված է Իրանով և Արաբական Միացյալ Էմիրություններով անցնող երթուղիների հետ: Բացի այդ, փորձագետի խոսքով, ԱՄԷ-ի միջոցով իրականացվում են ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և բազմաթիվ այլ ապրանքների մատակարարումները, որոնք այնուհետև Իրանի տարածքով հասնում են Հարավային Կովկաս, Ռուսաստան, Թուրքիա և Կենտրոնական Ասիայի երկրներ:Եթե հակամարտությունը ձգձգվի, դա բացասաբար կանդրադառնա այն տրանսպորտային երթուղիների վրա, որոնք նախատեսվում է իրագործել և զարգացնել Հայաստանի մասնակցությամբ։Նույն «Թրամփի ուղին», որը պետք է անցնի Ագարակով, Մեղրիով և Նռնաձորով՝ դեպի Նախիջևան և Թուրքիա ելքով, իսկ հակառակ ուղղությամբ՝ դեպի Սև ծով և Պարսից ծոց, ռազմական լարվածության պայմաններում դառնում է պակաս շահութաբեր։Դա վերաբերում է նաև Մեղրիում նոր կամրջի կառուցման նախաձեռնությանը և սահմանամերձ ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք նախատեսված են Հայաստանի և Իրանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների միջև բեռնաշրջանառության ավելացման համար:Բացի այդ, ճգնաժամն ունակ է ուղղակիորեն ազդել նաև Հայաստանի ներքին շուկայի վրա։ Իրանի միջոցով իրականացվում են շինանյութերի, հեղուկ գազի, դիզելային վառելիքի, նավթաքիմիական արտադրանքի և մի շարք այլ ապրանքների մատակարարումներ։ Լոգիստիկայի ցանկացած խափանում անխուսափելիորեն անդրադառնում է երկկողմ առևտրի վրա։Դավթյանի խոսքով՝ նման գործընթացները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել տնտեսության գրեթե բոլոր հատվածներում, քանի որ տրանսպորտային սահմանափակումներն անխուսափելիորեն հանգեցնում են ծախսերի ավելացման, ապրանքների թանկացման և գործարար ակտիվության դանդաղման:Հավելենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանը Իրանի համար առանցքային օղակ է դեպի Սև ծովի ավազանի երկրներ ելքի համար:
https://arm.sputniknews.ru/20260118/inchu-e-irani-kajunutjuny-karevvor-hajastani-taratsqvov-tarancman-hamar-97827189.html
https://arm.sputniknews.ru/20260519/irani-tshgnazhamn-u-hh-hnaravvorutjuny-inchpes-en-verapvokhvum-matakararman-glvobal-shghtanery-102324668.html
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1375/13/13751346_0:0:1422:1066_1920x0_80_0_0_b789384caf0aef3d372d472ae80c049d.jpg.webp
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, երկաթուղի, լոգիստիկա
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, երկաթուղի, լոգիստիկա
Մերձավոր Արևելքում ձգձգվող ճգնաժամը վնաս է հասցնում ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանց հետ կապված դերակատարներին: Իրավիճակն ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի վրա, որի համար Իրանը պատուհան է դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ:
Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքներին Վաշինգտոնի հարվածների շարքը վկայում է ճնշման նոր մարտավարության անցնելու մասին, որի նպատակն է ոչ միայն սահմանափակել ծովային լոգիստիկան, այլև խաթարել մատակարարման այլընտրանքային ցամաքային երթուղիները: Այդ առումով ԱՄՆ-ն փորձում է հյուծել Իրանը և նվազեցնել նրա դերը Եվրասիայի ձևավորվող լոգիստիկ ճարտարապետության մեջ:
Փետրվարի 28-ին մարտական գործողությունների սկսվելուց ի վեր հարվածների հիմնական թիրախը շարունակում էին մնալ Իրանի ծովային ենթակառուցվածքների օբյեկտները: Ճիշտ է, հենց այդ ժամանակ էլ հարձակման ենթարկվեց տարածաշրջանի ամենաբարձր և Իրանի խոշորագույն ինժեներական նախագիծ կամուրջը: Մայրուղին կապում է մայրաքաղաքը պետության արևմտյան շրջանների հետ և ելք է ապահովում դեպի Կասպից ծով տանող հիմնական լեռնային երթուղիներ: Սակայն հարվածների նոր ալիքի ընթացքում մեկ օրվա մեջ հարձակման են ենթարկվել Չաբահար, Բանդար Աբաս, Բուշեր, Քոնարակ և Ջասկ նավահանգիստները, ինչպես նաև Ղեշմ, Լավան, Աբու Մուսա և Քիշ կղզիների ենթակառուցվածքները:
Ներկայիս ռազմարշավում նոր վեկտոր է նկատվում․ բացի նավահանգստային ենթակառուցվածքներից, առաջին անգամ հարվածի տակ է հայտնվել Գոլեստան նահանգում գտնվող ռազմավարական նշանակության Աքթեքեհան երկաթուղային կամուրջը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի առանցքային օբյեկտը։ Հենց այս հատվածն է ապահովում հաղորդակցությունը Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով, միաժամանակ այն չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության մաս է կազմում:
Հարվածների տակ հայտնված կամուրջը գտնվում է Գորգան-Ինչե Բուրուն գծի վրա, որը տանում է դեպի Ինչե Բուրուն (Իրան)-Էթրեկ (Թուրքմենստան) սահմանային անցակետ։ Այս հատվածով իրականացվում է հաղորդակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև՝ Կենտրոնական Ասիայի և Իրանի միջոցով:
«Հորմուզի նեղուցով նավագնացությանը սպառնացող վտանգների առաջացումից հետո բեռնափոխադրումների մի մասը կարող էր վերակողմնորոշվել դեպի այս երկաթուղային երթուղի: Եվ եթե Չինաստանի համար այն առաքման այլընտրանքային ուղիներից մեկն է, ապա Ռուսաստանի համար այսօր արդեն առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում»,-նշեց փորձագետը:
Ներկայիս իրադարձությունները վկայում են նեղուցը իրանական ազդեցությունից դուրս բերելու կամ իրանական հատվածը նավագնացության համար պակաս գրավիչ դարձնելու շարունակական փորձերի մասին։ Բանն այն է, որ նեղուցի մի մասը գտնվում է Իրանի, իսկ մյուս մասը՝ Օմանի տարածքային ջրերում։ Սակայն նույնիսկ Օմանի հատվածում Թեհրանը պահպանում է իրավիճակը վերահսկելու հնարավորությունը։ Ուստի այդ փորձերը քիչ հավանական են. Հորմուզի շուրջ ձգձգվող ճգնաժամը վնաս է հասցնում բոլոր երկրներին, անգամ նրանց, որոնք Պարսից ծոցի ավազանի մեջ չեն:
Ճնշման նոր մարտավարություն
Դավթյանը կարծում է, որ ներկայիս հարձակումները տարբերվում են հակամարտության նախորդ փուլում ձեռնարկվածներից: Եթե նախկինում հարվածներ հասցնում էին գերազանցապես Թեհրանի երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Թեհրան-Մաշհադ ճյուղին, ապա Գորգանի շրջանում տրանսպորտային օբյեկտների վրա հարձակումների մասին նախկինում հաղորդումներ չեն եղել։
Փորձագետի կարծիքով՝ խոսքն արդեն ոչ թե հատուկետ հարվածների, այլ Իրանի ողջ տրանսպորտային ցանցի գործառնությունը խաթարելու համակարգված փորձի, այսինքն՝ երկրի շուրջ շրջափակման օղակը առավելագույնս սեղմելու փորձի մասին է։ Խոսքը միայն ծովային շրջափակման մասին չէ։ Ըստ ամենայնի, փորձ է արվում շարքից հանել նաև երկաթուղային ենթակառուցվածքը, քանի որ հենց դրանով են փոխադրվում ռազմավարական նշանակության բեռները, այդ թվում՝ որոշակի էներգետիկ ռեսուրսներ:
Դավթյանը ենթադրում է, որ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածները Թեհրանի վրա ճնշում գործադրելու ավելի լայն ռազմավարության մաս են՝ Չինաստանից և Ռուսաստանից դեպի Իրան մատակարարումները առավելագույնս սահմանափակելու, երկրի ռազմարդյունաբերական ներուժի վերարտադրման հնարավորությունները թուլացնելու և պաշտպանական կարիքների ապահովումը բարդացնելու համար:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախորդ հակամարտության ժամանակ հարվածների են ենթարկվել երկաթուղային հինգ-վեց օբյեկտներ՝ կամուրջներ, թունելներ և տրանսպորտային հանգույցներ:
«Հատկանշական է, որ դրանցից շատերը Իրանը կարողացել է վերականգնել սեփական ուժերով բառացիորեն մի քանի օրում, իսկ որոշները՝ հաշված ժամերի ընթացքում»,-ընդգծեց փորձագետը։
Չնայած Իրանի տրանսպորտային կապերը խաթարելու փորձերին, դրա լիակատար մեկուսացման գրեթե անհնար է հասնել: Երկիրը, ինչպես նշում է փորձագետը, զգալի ներքին ռեսուրսներ և այլընտրանքային երթուղիների ճյուղավորված ցանց ունի, ինչն էականորեն նվազեցնում է տրանսպորտային շրջափակման ռազմավարության արդյունավետությունը:
«Իրանը շատ մեծ երկիր է՝ լոգիստիկ լայն հնարավորություններով: Բացի հիմնական ուղղություններից, կան նաև Կասպից ծովով, Թուրքմենստանով, Աֆղանստանով և Պակիստանով երթուղիները։ Նույնիսկ եթե առանձին տրանսպորտային հանգույցներ շարքից դուրս են գալիս, մատակարարումները ամբողջությամբ դադարեցնելն անհնար է»,-նշեց փորձագետը։ Պահպանվում են այլընտրանքային նավահանգիստներն ու տրանսպորտային միջանցքները:
«Նույնիսկ եթե հարվածներ հասցնեն սահմանային անցակետերին, Իրանի այլընտրանքային հնարավորությունները բավականին լայն են մնում: Սա մեծ երկիր է՝ մեծ թվով հարևաններով, ընդ որում՝ հարևան պետություններից գրեթե ոչ մեկը նրա հետ բացահայտ թշնամանքի մեջ չէ»,-ընդգծեց փորձագետը:
Ուստի հումանիտար ճգնաժամ Իրանում սպասել պետք չէ, պարենի մատակարարումները լիովին խաթարել հազիվ թե հաջողվի, թեև կարող են խնդիրներ առաջանալ հենց Չինաստանի ուղղությամբ։
Ինչպե՞ս կարող է իրավիճակն ազդել Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային նախագծերի վրա
Իրանի շուրջ երկարատև անկայունությունը հարցականի տակ է դնում մի շարք տրանսպորտային նախագծերի իրականացումը, որոնց հարցում շահագրգռված է նաև Հայաստանը: Ուստի ձգձգվող ճգնաժամի հետևանքները կզգա ողջ տարածաշրջանը:
Դավթյանը պարզաբանեց՝ եթե Պարսից ծոցը մնում է բարձր ռիսկայնության գոտի, դա անխուսափելիորեն անդրադառնում է տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների արտահանման ու ներմուծման գործառույթյների վրա:
Օրինակ՝ Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը կապված է Իրանով և Արաբական Միացյալ Էմիրություններով անցնող երթուղիների հետ: Բացի այդ, փորձագետի խոսքով, ԱՄԷ-ի միջոցով իրականացվում են ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և բազմաթիվ այլ ապրանքների մատակարարումները, որոնք այնուհետև Իրանի տարածքով հասնում են Հարավային Կովկաս, Ռուսաստան, Թուրքիա և Կենտրոնական Ասիայի երկրներ:
Եթե հակամարտությունը ձգձգվի, դա բացասաբար կանդրադառնա այն տրանսպորտային երթուղիների վրա, որոնք նախատեսվում է իրագործել և զարգացնել Հայաստանի մասնակցությամբ։
Նույն «Թրամփի ուղին», որը պետք է անցնի Ագարակով, Մեղրիով և Նռնաձորով՝ դեպի Նախիջևան և Թուրքիա ելքով, իսկ հակառակ ուղղությամբ՝ դեպի Սև ծով և Պարսից ծոց, ռազմական լարվածության պայմաններում դառնում է պակաս շահութաբեր։
«Եթե Իրանը պատերազմական կամ բարձր լարվածության վիճակում է, նրա տարածքով բեռնափոխադրումների անվտանգության ռիսկերը կտրուկ աճում են: Արդյունքում նախագծերը, որոնք կարող էին փոխշահավետ լինել Հայաստանի և Իրանի համար, ժամանակավորապես կորցնում են իրենց գրավչությունը»,-ընդգծեց Դավթյանը:
Դա վերաբերում է նաև Մեղրիում նոր կամրջի կառուցման նախաձեռնությանը և սահմանամերձ ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք նախատեսված են Հայաստանի և Իրանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների միջև բեռնաշրջանառության ավելացման համար:
Բացի այդ, ճգնաժամն ունակ է ուղղակիորեն ազդել նաև Հայաստանի ներքին շուկայի վրա։ Իրանի միջոցով իրականացվում են շինանյութերի, հեղուկ գազի, դիզելային վառելիքի, նավթաքիմիական արտադրանքի և մի շարք այլ ապրանքների մատակարարումներ։ Լոգիստիկայի ցանկացած խափանում անխուսափելիորեն անդրադառնում է երկկողմ առևտրի վրա։
Դավթյանի խոսքով՝ նման գործընթացները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել տնտեսության գրեթե բոլոր հատվածներում, քանի որ տրանսպորտային սահմանափակումներն անխուսափելիորեն հանգեցնում են ծախսերի ավելացման, ապրանքների թանկացման և գործարար ակտիվության դանդաղման:
Հավելենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանը Իրանի համար առանցքային օղակ է դեպի Սև ծովի ավազանի երկրներ ելքի համար: