Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ–ում զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260829/ukrainakan-harvatsneri-hetevanqvov-rdum-zvoher-ev-viravvorner-kan-inch-e-hajtni-ajs-zhamin-106245927.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106242088_0:0:960:720_1920x0_80_0_0_2133fce3b703ce47f4757def572643bc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, զոհ, վիրավոր

ռուսաստան, ուկրաինա, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան շենքեր։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Շեբեկինոյում 3 մարդ է մահացել` 1 կին և 2 տղամարդ, վիրավորվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզային օպերատիվ շտաբը:

Վիրավորներից 3–ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ մարզում վիրավորվել է 9 մարդ: Բացի այդ, մասնավոր հատվածում FPV-դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շինությունների և տրանսպորտային միջոցներ։

Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով, ըստ մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տեղեկությունների, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 3-ը վիրավորվել են:

«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 1981թ. ծնված մի տղամարդ, որն այդ պահին եղել է Մոնաստիրսկի խճուղու հարևանությամբ գտնվող իր տան բակում»,– հայտնել է մարզպետը։

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում խոցվել է 26 ուկրաինական ԱԹՍ։ Վնասվել է 8 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, ինչի հետևանքով տուժել է «Ozon» առցանց առևտրի հարթակի լոգիստիկ օբյեկտը: Ըստ մարզպետ Յուրի Սլյուսարի`մարզում վնասվել է 2 բազմաբնակարան շենք, տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment