ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստվում է ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողովին հյուրընկալել ավելի քան 60 երկրների ներկայացուցիչների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Պետքարտուղար Ռուբիոն հաջորդ շաբաթ կհյուրընկալի ավելի քան 60 երկրների ներկայացուցիչների՝ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողովին, որը կկենտրոնանա այն բանի վրա, ինչը Թրամփի վարչակազմը նկարագրում է որպես միջազգային քաղաքական ծայրահեղականության վերածնունդ, մասնավորապես՝ բռնի ձախ ծայրահեղական ցանցերը»,-գրել է Սպիտակ տան խոսնակը։
–00—ՍՊ