ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Ծառուկյանը խոշոր գործարար է, «նրա դեմ սանձազերծված այս խուժանությունն ուղիղ հարված է ՀՀ-ի շահերին, ի՞նչ եք ռեխներդ բացել, ուրախանում»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Ծառուկյանի նկատմամբ քինախնդրություն է իրականացվում, ո՞ւմ է ձեռնտու այն ամենը, ինչ կատարվում է։ Հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն, նոր գործ կարեն», – մեկնաբանեց Աբովյանը։
Խոսելով այն մասին, որ որոշ մարզիկներ լռեցին Ծառուկյանի կալանավորման խնդրի մասով, Աբովյանը ընդգծեց, որ ինքը զարմացած է, հավանաբար վախենում են Փաշինյանից․
«Տղանե՛ր ու աղջիկնե՛ր, երբ այս ամենն ավարտվեց, ո՞նց եք նայելու նրա դեմքին, ամեն ինչ արել է, որ հաջողության հասնեք, ձեր տան պատերին նայեք, հետո էլի գնալու եք, հերթով կանգնեք դռան դեմը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ