Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների կեղծ «դատավարությունը»

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին

ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակեց նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ ունեցան նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի »պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրեցին բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:

Leave a comment