Թուրքիան երրորդ երկրին է վաճառում ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրները

Թուրքիան երրորդ երկրին է վաճառում ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրները։

Թուրքական Hürriyet պարբերականի փոխանցմամբ՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր։

Ըստ հրապարակման՝ Ս-400 համակարգերն ուղարկվում են Պարսից ծոցի տարածաշրջանի մի երկիր։ Հաղորդվում է, որ երեկ ավարտվել են գործարքի վերջին տեխնիկական և իրավական մանրամասների համաձայնեցումները, իսկ մնացած հարցերը լուծվել են մինչև կեսգիշեր։ Հնարավոր գնորդների թվում նշվում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը, սակայն այս պահին պաշտոնական հաստատում չկա։

Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ Ս-400-ների երրորդ երկրին փոխանցումը կարող է կապված լինել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման, CAATSA պատժամիջոցների հնարավոր վերացման և Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալու շուրջ ընթացող քննարկումների հետ։

«Հենակետ» վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment