Շիրազում սպանվել է ԿՍԻՀ բարձրաստիճան հրամանատար

Իրանի Շիրազ քաղաքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՀ) բարձրաստիճան հրամանատար, բրիգադի գեներալ Իբրահիմ Մորթազավի Նասաբը։ Այս մասին հայտնում են իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ հարձակման թիրախը եղել է Շիրազում գործող «Սարալլահ» ստորաբաժանման «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը։

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկոյան՝ Մոալեմ խաչմերուկի շրջանում, որտեղ տեղակայված է ռազմական բազա։ Ըստ հրապարակումների՝ ռազմական օբյեկտի ուղղությամբ արձակվել է երկու ալիքով ընդհանուր յոթ հրթիռ․ առաջին հարվածը բաղկացած է եղել չորս, իսկ երկրորդը՝ երեք հրթիռից։ Ստացած վնասվածքների հետևանքով գեներալը մահացել է։

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, իսկ Իրանի պաշտոնական կառույցները չեն հաստատել հրապարակված տեղեկությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment