Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կմասնակցի Եվրոբասկետ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը

Պայքարի մեջ է մտնում բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը

Սլովակիայում հուլիսի 10-ից 19-ը ընթանալու է Եվրոբասկետ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանը հավաքականի կազմում ընդգրկել է 12 խաղացողի՝

Վալերի Աղաջանյան

Քսավիեր Կիլիսլյան

Ռաֆայել Մասումյան

Դավիթ Վարդանյան

Դենիել Սանամյան

Գրեգորի Ղազարյան

Ջահմել Բրյուս

Ներսես Ավագյան

Ստեֆան Կարիբյան

Գևորգ Մանուկյան

Ամասիա Դայան

Էնդրյու Ֆեդերսպիել

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում է 21 երկրի հավաքական, որոնք բաշխված են 4 խմբերում: Մեր ընտրանին C խմբում է: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Կոսովո, Պորտուգալիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս:

Տղամարդկանց Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը՝

Հուլիսի 10 | Հայաստան – Իսլանդիա | 15:30

Հուլիսի 11 | Պորտուգալիա – Հայաստան | 15:00

Հուլիսի 12| Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա | 22:30

Հուլիսի 14 | Կոսովո – Հայաստան | 23:00

Հուլիսի 15 | Կիպրոս – Հայաստան | 17:30

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment