10 հոգով մնացած «Նապոլին» հաղթանակ է կորզել 90+5 րոպեին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում կամային հաղթանակ է տարել «Ջենոայի» նկատմամբ (3:2):

Արդեն 3-րդ րոպեին տանտերերի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը։ 20-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդը վերականգնել է հավասարակշռությունը, իսկ մեկ րոպե անց Սքոթ Մաքթոմինեյը հյուրերին առաջ է մղել՝ 2:1։

57-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվել է։ Իսկ 76-րդ րոպեին «Նապոլին» մնացել է 10 հոգով, ավելին կարողացել է ոչ լիարժեք կազմով հաղթանակ կորզել։

90+5 րոպեին հաղթական գոլը 11 մետրանոցից խփել է Ռասմուս Հոյլունդը։

Leave a comment