ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
«Մեր ժողովրդական ուրախության և հարսանեկան ծեսերի երաժշտությունը մեզ տվել է Կոմիտասը, փոխարենը անճաշակ և ոչ հայկական ելևէջներ ենք լսում հիմա քեֆերին»: 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց երգչուհի Աննա Մայիլյանը։
«Արտերկրում դու հետաքրքիր ես առաջին հերթին որպես քո ազգայինը կատարող, և ընդհանրապես աբսուրդ է սեփական երկրում կռվելը ազգային մշակույթի համար», – նշեց երգչուհին։
«Իրական Հայաստան» կոնցեպտի մասին խոսելիս Մայիլյանն ասաց.
«Հասկանալի է, թե ինչի մասին է. որպեսզի մոռանանք մեր արմատները և ապրենք այսօրով, բայց ինչպես մոռանամ, երբ պապաս տասներկու տարեկանում տեսել է, թե ինչպես են իր ծնողներին այրում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ես ինչպե՞ս մոռանամ։ Պետք է ուժեղանանք, մենք ուժեղ ազգ ենք, մենք թույլ չենք. վկան վերջին պատերազմի հերոսներն են»։
Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների մասին խոսելիս Աննա Մայիլյանը նշեց.
«Ազգային եկեղեցին մեր հենարանն է։ Այսօր պիտի ծառայենք նրան, եթե ուզում ենք, որ եկեղեցին շարունակի ծառայել մեզ։ Ուժեղ լինենք և աղոթենք մեր Եկեղեցու համար, որպեսզի այս պատերազմը հաղթահարի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր- Գուլանյան