https://arm.sputniknews.ru/20260710/tigran-arzaqancjany-ev-natalja-rvotenbergy-pashtvonapes-amusnalutsvel-en-zlm-104466605.html
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են. ԶԼՄ
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Միջնորդները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T16:52+0400
2026-07-10T16:52+0400
2026-07-10T16:53+0400
հայաստան
տիգրան արզաքանցյան
նատալյա ռոտենբերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47014463_0:108:1600:1008_1920x0_80_0_0_23a052e72e002ff446048ccec7cd6d09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է 24News-ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել էր, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։Ըստ նույն աղբյուրի` Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։Հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47014463_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c9481492fd9847bf7cfb34fea2a78018.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան արզաքանցյան, նատալյա ռոտենբերգ
հայաստան, տիգրան արզաքանցյան, նատալյա ռոտենբերգ
16:52 10.07.2026 (Թարմացված է: 16:53 10.07.2026)
Բաժանորդագրվել
Միջնորդները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է
24News-ը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել էր, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։
«Այսօր՝ հուլիսի 10-ին, Գավառի դատարանը պաշտոնական որոշում կայացրեց Արզաքանցյանի և Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ»,– գրել է լրատվամիջոցը։
Ըստ նույն աղբյուրի` Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։
Հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։