Ստամբուլի հայկական գերեզմանատանը դամբարաններ վնասած անձը կալանավորվել է

https://arm.sputniknews.ru/20260710/stambuli-hajkakan-gerezmanatany-dambaranner-vnasats-andzy-kalanavvorvel-e–104464207.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33979150_76:0:2807:2048_1920x0_80_0_0_34fc56f38c9c7bc60fc581223956a334.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ստամբուլ, գերեզման, թուրքիա, հայ, վանդալիզմ, դամբարան

ստամբուլ, գերեզման, թուրքիա, հայ, վանդալիզմ, դամբարան

Բաժանորդագրվել

Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։

Ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ Դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։

«Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել հուլիսի 9-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ադրբեջանցիները Այգեստանում ոչնչացրել են հուշարձան ու Արցախյան ազատամարտի զոհերի խաչքար

Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։

Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։

Leave a comment