Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մի շարք հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների հետ՝ իրավիճակը լիցքաթափելու և նրանց ուղիղ բանակցություններին վերադարձնելու նպատակով՝ հաղորդում է «Axios»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հսկայական դիվանագիտական ջանքեր են գործադրվում երկու կողմերի հետ էլ լարվածության լիցքաթափման շուրջ համաձայնության հասնելու, ապա տեխնիկական թիմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը սահմանելու համար»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրներից մեկը։
Միջնորդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ արդեն հասել են լարվածության մասնակի նվազեցման։ ԱՄՆ դիվանագիտական աղբյուրը հաստատել է դա «Axios»-ին։