https://arm.sputniknews.ru/20260710/rd-oduzhy-fab-500-aviarumbervov-harvatsel-e-ukrainaji-zinvats-uzheri-ancughun-pn-104457574.html
ՌԴ օդուժը ՖԱԲ–500 ավիառումբերով հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի անցուղուն. ՊՆ
ՌԴ օդուժը ՖԱԲ–500 ավիառումբերով հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի անցուղուն. ՊՆ
Sputnik Արմենիա
Պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլից բաղկացած չորս ՖԱԲ-500 ավիառումբերով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 159-րդ առանձին մեքենայացված բրիգադի… 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T14:03+0400
2026-07-10T14:03+0400
2026-07-10T14:04+0400
ռուսաստան
ուկրաինա
ռումբ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73254108_0:160:3072:1888_1920x0_80_0_0_80137d1936e2847ee374db014f77ea2a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր անցուղուն, տեղակայման կետին և ԱԹՍ–ների կառավարման կենտրոնին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ավիահարվածով հաջողությամբ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որը բացահայտվել է օդային հետախուզության միջոցով Խարկովի մարզի Ռուբլյոնոյե գյուղի մոտ գտնվող անտառային գոտում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73254108_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f4903eecafabcb4c6be1a824fa908610.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ռումբ
ռուսաստան, ուկրաինա, ռումբ
14:03 10.07.2026 (Թարմացված է: 14:04 10.07.2026)
Բաժանորդագրվել
Պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլից բաղկացած չորս ՖԱԲ-500 ավիառումբերով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 159-րդ առանձին մեքենայացված բրիգադի անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր անցուղուն, տեղակայման կետին և ԱԹՍ–ների կառավարման կենտրոնին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեկ ԴԺՀ Մայակի բնակավայրի մոտ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից օգտագործվող ժամանակավոր անցուղուն հարված է հասցվել պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլներով հագեցած հինգ ՖԱԲ-500 ավիառումբերով։ Պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլներով հագեցած չորս ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածել է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 159-րդ առանձին մեքենայացված բրիգադի անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետին Խարկովի մարզի Զախարովկա բնակավայրում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիահարվածով հաջողությամբ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որը բացահայտվել է օդային հետախուզության միջոցով Խարկովի մարզի Ռուբլյոնոյե գյուղի մոտ գտնվող անտառային գոտում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։