Ամենաճչացող խախտումներով անցան. Խոսրով Հարությունյանը` ԱԺ ընտրությունների մասին

Բաժանորդագրվել

Ըստ Խոսրով Հարությունյանի` ՀՀ–ում անցկացված ընտրություններում ԿԸՀ բոլոր անդամները հանցագործություն են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընտրությունները հագեցած էին ամենաճչացող խախտումներով և անօրինականություններով։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և հետընտրական իրավիճակին։

Ինչպես հայտնի է, հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը դիտարկեց և մերժեց բոլոր բողոքները՝ արդյունքները հայտարարելով վերջնական: Մինչ ընդդիմությունը հայտարարում է, որ պատրաստ է միավորվել և հայտարարում է պայքարի նոր փուլի նախապատրաստման մասին, հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, կալանավորվել է, մյուսը` Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ է, երրորդի առաջնորդն էլ անցնում է մի քանի քրեական գործերով:

«Այս ընտրություններն ամենաճչացող խախտումներով և անօրինականություններով հագեցած էին։ Ես 1990-ականներից ի վեր նման ընտրություններ չեմ հիշում։ Խախտումներ, իհարկե, եղել են, բայց այսքան ակնհայտ օրենսդրությունը քամահրելով ու ոտնատակ անելով ընտրությունների արդյունքների ամփոփում ես չեմ հիշում»,– ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով` ԿԸՀ բոլոր անդամները հանցագործություն են կատարել` առանց բացառության։ Ըստ քաղաքական գործչի` անբարեխիղճ աշխատանք են կատարել ԿԸՀ–ում, ու նրանք լուրջ հանցագործության մեղսակից են դարձել։

Leave a comment