Նավթի համաշխարհային գները չափավոր աճ են գրանցում

Համաշխարհային շուկայում նավթի գները չափավոր աճ են ցուցաբերում։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,31 դոլարով (0,41%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 76,61 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ը էժանացել էր 1,72 դոլարով (2,2%)՝ մինչև 76,30 դոլար մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային հարթակում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,32 դոլարով (0,44%)՝ կազմելով մեկ բարելի դիմաց 72,40 դոլար։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով WTI-ի գինը նվազել էր 1,44 դոլարով (2%)՝ հասնելով 72,08 դոլարի մեկ բարելի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment