Մալիի հյուսիսում հարձակման է ենթարկվել ռուսական «Աֆրիկյան կորպուսի» և մալիական զինված ուժերի համատեղ շարասյունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ շարասյունը շարժվում էր երկրի հյուսիսային շրջաններով, երբ հայտնվել է հարձակման տակ։ Դրա պատասխանատվությունը ստանձնել է տուարեգների «Ազավադի ազատագրման ճակատը»։
Reuters-ի փոխանցմամբ՝ շարասյան կազմում կարող էին լինել ռուսական «Աֆրիկյան կորպուսի» ավելի քան 200 մարտիկ և Մալիի զինված ուժերի ավելի քան 100 զինծառայող։
Նշենք, որ «Աֆրիկյան կորպուսը» աջակցում է Մալիի բանակին՝ երկրի հյուսիսում գործող ապստամբ և իսլամիստական խմբավորումների դեմ պայքարում։ Վերջին օրերին տարածաշրջանում մարտական գործողությունները կրկին ակտիվացել են։