https://arm.sputniknews.ru/20260710/turqian-rdic-gnats-zhknery-vatsharel-e-parsic-tsvoci-erkrneric-mekin-zlm-104442298.html
Թուրքիան ՌԴ–ից գնած ԶՀԿ–ները վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին. ԶԼՄ
Թուրքիան ՌԴ–ից գնած ԶՀԿ–ները վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուրը։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T09:19+0400
2026-07-10T09:19+0400
2026-07-10T09:35+0400
թուրքիա
ռուսաստան
զենիթահրթիռային համալիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/56/19745659_0:177:3014:1872_1920x0_80_0_0_11f9d0c9301381a5b50c413c199e8544.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրը։Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին Ս-400 համալիրների վաճառքն էր: «Oksijen» թերթը նույնպես գրել էր, որ ամենահավանական գնորդը ԱՄԷ-ն է։Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/56/19745659_142:0:2873:2048_1920x0_80_0_0_90fb9e78954c8f05dcd90e14224a2ccd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
թուրքիա, ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
09:19 10.07.2026 (Թարմացված է: 09:35 10.07.2026)
Բաժանորդագրվել
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուրը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Լրատվամիջոցը գրում է, որ իբր գործարքի մասին կհայտարարվի այսօր, և որ երեկ աշխատանքներ են տարվել որոշ խնդիրների վերացման ուղղությամբ։ Հավանական գնորդների թվում են ԱՄԷ-ն և Կատարը։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրը։
Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին Ս-400 համալիրների վաճառքն էր: «Oksijen» թերթը նույնպես գրել էր, որ ամենահավանական գնորդը ԱՄԷ-ն է։
Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում: