Ուկրաինան հարձակվել է Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման գործարանների վրա

Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանների վրա։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ անօդաչուների բեկորների պատճառով հրդեհներ են բռնկվել երկու օբյեկտներում։

Ըստ ուկրաինական մշտադիտարկման ռեսուրսների՝ թիրախում են եղել Սեւերսկի շրջանում Աֆիպսկիի և Իլսկիի նավթավերամշակման գործարանները։

Աֆիպսկի ավանի բնակիչները հայտնել են տուժածների և Պուշկինի փողոցում հարվածի մասին։

Leave a comment