Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց ղազախական «Ելիմային»։ Գրանցվեց 1:1 հաշիվը։

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած խաղում հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 60-րդ րոպեին: Աչքի ընկավ ղազախ կիսապաշտպան Արսեն Աշիրբեկը (տեսանյութ

Վահե Գևորգյանի գլխավորած թիմի պատասխան գոլը 86-րդ րոպեին խփեց փոխարինման մտած 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը (տեսանյութ

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ղազախսանի Սեմեյ քաղաքում։ «Ալաշկերտի» ու ղազախական «Ելիմայի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Ելիմայ» (Ղազախստան)՝ 1:1

Դավիթ Տերտերյան, 86 – Արսեն Աշիրբեկ, 60

Leave a comment