ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։
Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։