Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս


Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։


Դեսպանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցները (ATM), ինչը բոլորովին նոր պայմաններ է ստեղծում դեպի ԵՄ շուկաներ հայկական արտահանումների համար և էլ ավելի է նպաստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։


 


Փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում անցկացրած խորհդարանական ընտրությունների արդյունքները և ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը։


 


Փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ նաև քննարկել է հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու տարբերակները։ 

Դիտումների քանակ40

Leave a comment