https://arm.sputniknews.ru/20260709/mvoskvan-ksharunaki-dzgtel-razmakan-hatuk-gvortsvoghutjan-npatakin-makum-rd-nerkajacucich-104436296.html
Մոսկվան կշարունակի ձգտել ռազմական հատուկ գործողության նպատակին. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Մոսկվան կշարունակի ձգտել ռազմական հատուկ գործողության նպատակին. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին փորձում է արևմտյան դաշնակիցներին համոզել, որ ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն արդյունավետ են՝ ակնկալելով ֆինանսական և… 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T20:48+0400
2026-07-09T20:48+0400
2026-07-09T20:48+0400
ռուսաստան
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100745226_114:0:1058:531_1920x0_80_0_0_8620bc682fad12db878c07c487e8394e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ռազմական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործումից։ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Աննա Եվստիգնեևան։Նրա խոսքով՝ Մոսկվան կասկածներ չունի, որ Կիևը ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը։ Եվստիգնեևան նաև քննադատել է արևմտյան երկրներին, որոնք, նրա կարծիքով, աջակցում են Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին՝ հայտարարելով, թե դա իբր կմոտեցնի հակամարտության ավարտը։«Էսկալացիան խաղաղության չի բերի։ Այն կհանգեցնի է՛լ ավելի մեծ ավերածությունների և զոհերի»,-ընդգծել է նա։Բացի այդ, Եվստիգնեևան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է արևմտյան դաշնակիցներին համոզել, որ ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն արդյունավետ են՝ ակնկալելով ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթներ։Նրա կարծիքով՝ նման ռազմավարությունն ի վիճակի չէ փոխել Մոսկվայի դիրքորոշումը և չի հանգեցնի մարտական գործողությունների դադարեցման։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100745226_232:0:940:531_1920x0_80_0_0_8941794ae87f9ab04568d95b4c2b3d05.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռազմական հատուկ գործողություն
Վլադիմիր Զելենսկին փորձում է արևմտյան դաշնակիցներին համոզել, որ ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն արդյունավետ են՝ ակնկալելով ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթներ։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ռազմական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործումից։ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Աննա Եվստիգնեևան։
«Որևէ հիմք չկա, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարի ձգտել ռազմական հատուկ գործողության բոլոր նպատակների իրականացմանը»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կասկածներ չունի, որ Կիևը ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը։ Եվստիգնեևան նաև քննադատել է արևմտյան երկրներին, որոնք, նրա կարծիքով, աջակցում են Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին՝ հայտարարելով, թե դա իբր կմոտեցնի հակամարտության ավարտը։
«Էսկալացիան խաղաղության չի բերի։ Այն կհանգեցնի է՛լ ավելի մեծ ավերածությունների և զոհերի»,-ընդգծել է նա։
Բացի այդ, Եվստիգնեևան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է արևմտյան դաշնակիցներին համոզել, որ ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն արդյունավետ են՝ ակնկալելով ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթներ։
Նրա կարծիքով՝ նման ռազմավարությունն ի վիճակի չէ փոխել Մոսկվայի դիրքորոշումը և չի հանգեցնի մարտական գործողությունների դադարեցման։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։