ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մեկնարկի մասին

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ երկրի զինված ուժերը սկսել են Իրանի դեմ լրացուցիչ հարվածներ հասցնել։

Հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գործողություններն իրականացվում են Գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ և նպատակ ունեն հետագայում սահմանափակել Իրանի հնարավորությունները՝ սպառնալու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը։

«Գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են Իրանի դեմ լրացուցիչ հարվածներ հասցնել՝ հետագայում նվազեցնելու նրա հնարավորությունները՝ սպառնալու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment