Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով


ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ուժի մեջ է մտել նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրից մի քանի կիլոմետր հեռու գտնվող «Փալմ Բիչի» միջազգային օդանավակայանի անվանափոխությունը։


Հուլիսի 9-ից այն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անվան միջազգային օդանավակայան»: Համապատասխան որոշումը Ֆլորիդայի իշխանությունները հաստատել են այս տարվա փետրվարին։


Բացի դրանից՝ օգոստոսի 18-ին կփոխվի օդանավակայանի Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կոդը՝ PBI-ի փոխարեն կօգտագործվի DJT՝ ԱՄՆ նախագահի անվան սկզբնատառերով։


Ֆլորիդան, որտեղ Թրամփը հաղթել է վերջին երեք նախագահական ընտրություններում, առաջատարն է ԱՄՆ ղեկավարի պատվին անվանակոչված օբյեկտների թվով:

Դիտումների քանակ6

Leave a comment