Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան



Քաղաքականություն





Գործարար Սամվել Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները ազդակ էին մյուս ընդդիմադիր առաջնորդներին, հայտարարել է, որ իրեն և մյուսներին նման քայլերով վախեցնել հնարավոր չէ։

«Ես ու Քոչարյանն արդեն բավական երկար ժամանակ այդ ճանապարհն անցել ենք։ Մեզ դրանով վախեցնել հնարավոր չէ։ Եթե ուզում է՝ նոր բան պետք է մտածի, դրանով մենք չենք վախենում»,– ասել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ իշխանությունները, եթե ցանկանում են ճնշում գործադրել ընդդիմության վրա, ստիպված կլինեն այլ մեթոդներ փնտրել։




Leave a comment