ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հարվածների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի տարբեր շրջանների դեմ իրականացված հարվածներից կարճ ժամանակ անց ռազմածովային և օդատիեզերական ուժերը թիրախավորել են Քուվեյթում գտնվող «Ալի ալ-Սալեմ» և «Արիֆջան», ինչպես նաև Բահրեյնում տեղակայված «Ալ-Ջուֆայր» և «Շեյխ Իսա» ամերիկյան ռազմաբազաները։

Իրանական կողմի պնդմամբ՝ գործողության ընթացքում ոչնչացվել են նշված բազաների կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։

Միաժամանակ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն կրկին հարվածներ հասցնի Իրանին, Թեհրանը կընդլայնի պատասխան գործողությունների շրջանակը՝ դրանք տարածելով նաև Մերձավոր Արևելքում տեղակայված այլ ամերիկյան ռազմական բազաների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment