Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

Բաժանորդագրվել

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։

Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ այսօր՝ հուլիսի 9-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։ Սկիզբը՝ ժամը 19:00-ին։

Leave a comment