8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը․ Տիգրան Աբահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ 8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։

Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ։

ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։
Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային խոստումներ, որոնց մերկությունը վաղուց հայտնի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment