Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել

https://arm.sputniknews.ru/20260709/turqiaji-nakhagahy-ljajenin-ev-evrvopaci-arajnvordnerin-anvanakan-atrtshanakner-e-nvirel-104416010.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104404107_133:0:1200:800_1920x0_80_0_0_3a8c231e704f70e2a8da4646af65c5c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, զենք, ուրսուլա ֆոն դեր լյայեն, անտոնիու կոշտա

թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, զենք, ուրսուլա ֆոն դեր լյայեն, անտոնիու կոշտա

Բաժանորդագրվել

Եվրոպացի պաշտոնյաների անվտանգության ծառայությունն անմիջապես վերցրել է զենքերը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի գագաթնաժողովից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և այլ եվրոպացի առաջնորդներին անվանական փորագրություններով և մարտական փամփուշտներով ատրճանակներ է տվել որպես հրաժեշտի նվեր։ Այս մասին հայտնում է «Politico»-ն։

Կոշտայի անվտանգության ծառայությունը զենքը վերցրել է ստուգելու համար։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Բելգիայում զենքի շրջանառության խիստ կանոնների պատճառով ո՛չ Կոշտան, ո՛չ էլ ֆոն դեր Լյայենը հավանաբար իրենց մոտ չեն պահի նվերները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը որոշել են ատրճանակները թողնել Թուրքիայում` դրանք կրակելու համար անպիտան դարձնելու համար։ Նիդեռլանդների կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Յեթենի զենքը մնացել է Անկարայի դեսպանատանը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հուլիսի 7-8-ը Բեշթեփե նախագահական համալիրում։ Մասնակցել են դաշինքի բոլոր 32 երկրների ղեկավարները և այլ պետությունների պատվիրակություններ, իսկ ԵՄ–ն ներկայացրել են Կոշտան և ֆոն դեր Լյայենը։

Թրամփը Զելենսկուն «Patriot» է խոստացել և հայտարարել Պուտինի հետ սպասվող խոսակցության մասին

Leave a comment