Կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Բոնի Թայլերը

Քաղաքականություն

09.07.2026 | 14:42

75 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի երգչուհի Բոնի Թայլերը։ Մայիսին նա հոսպիտալացվել էր Պորտուգալիայի Ֆարո քաղաքում, որտեղ ենթարկվել էր աղիների անհետաձգելի վիրահատության: Երգչուհին բժշկական արհեստական ​​կոմայի մեջ էր:

Հունիսի կեսերին Թայլերը դուրս էր բերվել կոմայից, սակայն շարունակում էր մնալ ծանր վիճակում:

Երգչուհու կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նա անսպասելիորեն մահացել է երեկ գիշեր հիվանդանոցում։ Թայլերը հոսպիտալացվել էր ամռանը նախատեսված համերգային շրջագայության նախաշեմին։

Բոնի Թայլերը ճանաչում ձեռք է բերել 1970 և 1980-ական թվականներին այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Total Eclipse of the Heart», «Holding Out for a Hero» և «It’s a Heartache» ստեղծագործությունները: Երգչուհին թողարկել է 18 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ «The Best Is Yet to Come»-ը, թողարկվել է 2021 թվականին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment