Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ նոր գործողության մասին՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ ռազմաբազաները Քուվեյթում, Կատարում և Բահրեյնում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման։
Անցած գիշեր և այսօր ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարբեր շրջաններին։ Հարձակումների հետևանքով գրանցվել են մարդկային զոհեր և նյութական վնասներ։