Պուտինն ու Թրամփը երեկ հեռախոսազրույց չեն ունեցել․ հայտարարություններ ՌԴ-ից

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց չեն ունեցել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

– Պուտինը բաց է Թրամփի հետ երկխոսության համար։

– Ուկրաինայի վրայով հնարավոր «երկնքի փակումը» ենթադրում է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվություն, որի դեմ էլ իրականացվում է Հատուկ ռազմական գործողությունը:

– Ռուսաստանը ենթադրում է, որ ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ շարունակում է խաղաղության գործընթացը խթանելու իր ջանքերը։

Երեկ Անկարայում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփն ասել էր. «Ես այսօր կխոսեմ Պուտինի հետ»։

 

Leave a comment