Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին

Հուլիսի 8-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։

Հանդիպման ընթացքում Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկ բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավաիճակի մեղմացմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Լիբանանի նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքերի ձևավորման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment